Աուտիզմ ունեցող երեխաներն իրենց սպեցիֆիկ խնդիրներով դուրս են մնում ուշադրությունից. Համաժողով-քննարկում
Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն, առաջնակի հաստատված դեպքերը կազմել են՝
2022 - 423 դեպք,
2023 - 449 դեպք,
2024թ. մարտի 29-ի դրությամբ` 130 դեպք:
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը «Խոսում է աուտիզմը» խորագրով համաժողով-պանելային քննարկման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի հանրային կապերի համակարգող Մելեա Միլիտոսյանն ասաց, որ իրականում աուտիզմ ունեցող երեխաների թիվը կրկնակի անգամ ավելի շատ է, քան ներկայացվում են պաշտոնական տվյալները։
«Հիմա շատ են տարբեր առանձնահատկություններով երեխաները, այդ թվում նաև աուտիզմով»,- ասաց նա։
Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:
Նա ասաց, որ այս համաժողովը կազմակերպվել է, որպեսզի մեկ անգամ ևս բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնց բախվում են իրենց երեխաները կրթական, առողջապահական ու սոցիալական ոլորտներում։
«Պետք է քննարկել այդ խնդիրները պետական մարմինների հետ, գտնել լուծումներ, որպեսզի մեր երեխաների կյանքն ավելի որակով դառնա։
Աուտիզմ ունեցող երեխաները, երիտասարդները տարբերվում են հաշմանդամության մյուս խմբերից։ Մեր երեխաներն իրենց սպեցիֆիկ խնդիրներով դուրս են մնում ուշադրությունից նաև այն պատճառով, որ ոչ մեկ լիարժեք չի պատկերացնում իրենց իրական խնդիրներն ու կարիքները»,- ասաց Մ. Միլիտոսյանը։
Նրա խոսքով, խնդիրները շատ են, բայց առաջնայինն առողջապահության ոլորտի հետ են կապված։
«Չունենք հատուկ վերապատրաստված բժիշկներ, որոնք կկարողանան աշխատել մեր երեխաների հետ։ Իրազեկ չլինելու շնորհիվ ու պատճառով բժիշկները խուսափում են մեր երեխաների հետ աշխատել։ Պետք է մի խումբ բժիշկներ վերապատրաստվեն, որպեսզի մենք որոշակի խնդիրների դեպքում կարողանանք վստահ դիմել նրանց դիմել»,- նշեց ծնողական ասոցիացիայի ներկայացուցիչը։
Կրթական ոլորտի հետ կապված՝ նշեց, որ երեխաներն ունեն անձնական կամ անհատական օգնականի կարիք. «Միջազգայն փորձի համաձայն, երեխաները պետք է մեծ սենյակներում նստեն իրենց կցված անձի հետ, ով մասնագետ է։ Նա պետք է օգնի երեխաներին, որպեսզի կարողանան ուսուցանել և դասասենյակներում լինեն իրենց հասակակիցների հետ միասին, ստանալ գիտելիքներ»։
Ծնողների ցանկանում են կամուրջ լինել պետական մարմինների միջև և օգնել նրանց։
«Մեր երեխաների՝ աշխարհի հետ կապը մենք ենք, կարծում եմ նաև ծնողները պետք է ներգրավված լինեն մեր երեխաների համար գրվող օրենքների ստեղծման գործում։ Ուզում ենք այդպիսի առաջարկով այսօր հանդես գալ»,- ասաց Մ. Միլիտոսյանը։
ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը համաժողովի ժամանակ ասաց, որ աշխարհում գնալով ավելանում են աուտիզմ ունեցող անձանց թիվը, որը պայմանավորված է նաև լավ դիագնոստիկայով։
«Անհրաժեշտություն առաջացավ իրականացնել իրազեկման աշխատանքներ, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն այս հիմնախնդրից։ ՄԱԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵֆ-ն այս օրը հավաքում, զրուցում են, ազդարարում այն հաջողությունները, որոնք ունեցել ենք մինչ այսօր։ Իսկ հաջողությունն այն է, որ ունենք աուտիզմ ունեցող անձինք, ովքեր իրենց փորձը, հաջողությունները կիսում են մյուսների հետ, բարձրաձայնում, որ աուտիզմ ունեցող մարդիկ խնդիր չեն հասարակության համար, այլ ռեսուրս են ու պետք է այդ ռեսուրսը շատ ճիշտվ ձևով օգտագործել։ Ռեսուրսն օգտագորելու համար պետք է ճանաչել այդ ռեսուրսը, այդ ռեսուրսի կարողությունները»,- ասաց Ա. Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան