Քաղաքական 12:45 03/04/2024 Հայաստան

Ինչո՞ւ է Ռուսաստանը հիվանդագին արձագանքում բրյուսելյան հանդիպմանը. Քաղտեխնոլոգի պարզաբանումը

ԱՄՆ-ԵՄ-Հայաստան բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ  Ռուսաստանը Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարեց՝ Մոսկվայում մտահոգված են  այդ հանդիպմամբ, ավելին՝ հիմնավոր են համարում այն կարծիքը, որ հանդիպում ուղղված է Ռուսաստանի դեմ։ 

Զախարովայի ադրբեջանցի գործընկեր Այխան Հաջիզադեն  էլ կոչ էր արել հանդիպման կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում էսկալացիայի ու լարվածության նոր ալիքներ հրահրել։

Ո՞ւմ դեմ է ուղղված հանդիպումը, որո՞նք են այս հայտարարությունների պատճառներն ու ուղերձները, ինչո՞ւ է լռում Արևմուտքի հետ ոչ լավ հարաբերություններ ունեցող Իրանը։ Այս ու այլ  հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Արմեն Բադալյան -Կարևոր չէ՝ հանդիպումն ուղղվա՞ծ է ինչ-որ մեկի դեմ, թե՞ ոչ, կարևորն այն է, թե ինչպես է այն ընկալվում։ Հայաստան-ԵՄ ցանկացած համագործակցություն Ռուսաստանն ընդունում է որպես իր դեմ ուղղված։ Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցության գործողություններ իրականացնի։ Ուղղակի Ռուսաստանն ու Իրանը, հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, համարում են, որ Բրյուսելի հանդիպումն ուղղված է իրենց դեմ։ Եթե չլիներ այդ քաղաքականությունը, այդպես հիվանդագին չէր ընկալվի հատկապես Ռուսաստանի կողմից։  Ռուսաստանն ամեն տեղ բացականչում է՝ Հայաստանը լսեց ԵՄ-ին, դրա համար կորցրեց Արցախը, լսեց ԵՄ-ին, պետականությունն է կորցնում, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ին  թշնամի է համարում, իրեն թվում է՝ Հայաստանն էլ այդպես պետք է անի։ Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները ինքնուրույն չեն, այլ խամաճիկներ են արևմուտքի կողմից նշանակված, այդ պատճառով  հանդիպումը, որն իրականում ուղղված չէ որևէ մեկի դեմ, ընկալվում է որպես ՌԴ-ի դեմ։

Հանդիպման բովանդակության մասին նշվել է, որ չեն քննարկվելու անվտանգության հարցեր, օրակարգում լինելու են տնտեսական ու այլ հարցեր։ Ռուսաստանը տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին հարցերն էլ է ընկալում իր դեմ, քանի որ ինքը չունի նորմալ հայեցակարգ հարևանների հետ հարաբերվելու, ինքը կամ հարաբերվում է զրոյական կամ Ուկրաինայի տարբերակով, չունի իրավահավասարության տարբերակով հարաբերություններ, այս առումով անգամ տնտեսական դիվերսիֆիկացիան ընկալում է իր դեմ ուղղված գործողոթյուն։

Մյուս կողմից, եթե  Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, որը վարեր բազմավեկտոր քաղաքականություն, Ռուսաստանում հանդիպումը նման հիվանդագին ընկալում չէր ունենա։ Բայց այս իշխանությունը վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, հենց այս կոնտեքստում հանդիպումն ընկալվում է որպես հակառուսական քայլ։

Panorama.am-Դուք մասամբ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, թե ինչու Իրանը հիվանդագին կերպով չի ընկալում և արձագանքում Բրուսելում կայանալիք հանդիպմանը։ Ինչպիսի՞ն է Իրանի արձագանքը։

Արմեն Բադալյան-Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ ասել է՝ ցանկալի չէ, որ այստեղ լինի որևէ ռազմաքաղաքական ներկայություն։ Տնտեսական առումով Իրանը դեմ չէ, որ Հայաստանը ԵՄ-ի հետ պայմանագիր կնքի, ներդրումներ բերի, տնտեսապես զարգանա։ Հայաստանն ու Իրանը չեն գտնվում տնտեսական նույն միության մեջ, բացի այդ Իրանի ու Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները ցածր մակարդակի են տարբեր պատճառներով։ Իրանի մոտ հիվանդագին ընկալվում է միայն Արևմուտքի ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանի տարածքում, քանի որ հասկանում է՝ դա իր դեմ է ուղղված լինելու,  Արևմուտքն Իրանի դեմ ռազմական պլացդարմեր է ձևավորում, ԵՄ դիտորդներ կամ այլ կարգավիճակ ունեցող ռազմական ներկայացուցիչներ այդպես է ընկալվում։ Իր համար կարմիր գիծ է Սյունիքի, Վայոց Ձորի առումով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջանցքի հնարավոր բացումն անգամ Ռուսաստանի հսկողության ներքո հակաիրանական գործողություն է։ Եթե Հայաստանը տվեց միջանցքը կամ Ադրբեջանն ուժով վերցրեց, ապա Իրանը կմտնի ու իր հսկողության ներքո կվերցնի այդ երկու մարզերը, թույլ չի տա միջանցք բացել։

Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և փաստացի գնում է տնտեսության դիվերսիֆիկացման Արևմուտքի հետ, իսկ վաղը կարող է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունենալ, դա կարող է  ԵԱՏՄ  անդամ մյուս երկրների համար գրավիչ քայլ լինել, իսկ դա նշանակում է  ԵԱՏՄ-ի քայքայում։ Հիշենք, ԵԱՏՄ-ն Ռուսաստանի տնտեսական գործիքն  նախկին ԽՍՀՄ անդամ երկրների հետ հարաբերվելու։ Եթե այդ գործիքը ջարդվի, ապա ԽՍՀՄ անդամ երկրներում, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտի, իր դերը խիստ կթուլանա։  Բացի այդ Ռուսաստանը դուրս է մղվում Հարավային Կովկասից, իսկ  հաջորդ նման խնդիրը կարող է  առաջանալ Հյուսիսային Կովկասում։ Դրա համար է Ռուսաստանը նման հիվանդագին կերպով արձագանքում  ապրիլի 5-ին կայանալիք հանդիպմանը, դրա համար Մարիա Զախարովան օր ու մեջ հայտարարություններ անում։

Panorama.am-Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կոչ արեց կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի ու լարվածության նոր ալիքներ հրահրել։

Արմեն Բադալյան-Ադրբեջանն էլ խնդիրներ ունի։ Եթե տեսնում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մի քանի մլրդ դոլարի ներդրում անեն Հայաստանում, դա կնշանակի Հայաստանի անվտանգային համակարգի բարձրացում։ Եթե Ֆրանսիան կամ Գերմանիան օրինակ 5 մլրդ դրամի ներդրում է կատարաում Հայաստանում, հետո պետք է դրան տեր կանգնեն։ Ադրբեջանը, որը նպատակ ունի Հայաստանին զրոյացնել, տեսնում է, որ այստեղ ներդրումներ են արվում, տնտեսությունը սսում է աշխատել, եկամուտներ են գալիս, դրանց մի մասով զենք է գնվում,  բացի այդ Արևմուտքն իր ներդրումը պաշտպանելու համար կարողէ  դիմել տարբեր քայլերի՝ թե դիվանագիտական, թե քաղաքական, որոնք կարող են ուղղված լինել Ադրբեջանի դեմ։ Այս առումով Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ արվող յուրաքանչյուր քայլ կարող է դիտվել որպես արևմտյան ներդրումները խափանող, վնասող բան, ընդհուպ կապիտալը պաշտպանելու համար, չգիտեմ, օրինակ, Արևմուտքը փորձի ռազմական ներկայություն բերել Հայաստան, որպեսզի օրինակ, պաշտպանեն կառուցող գործարանը։ Ընդգծեմ, սա այն դեպքում, երբ լինեն միլիարդների հասնող ներդրումներ, ոչ թե կենացներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}