ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից. Դեսպան Վասիլիս Մարագոս
«Հայաստան-ԵՄ երկկողմ երկխոսության, հարաբերությունների առավել զարգացման համար երբեք այսքան դինամիկ գործընթաց չի եղել»,- «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա հայտարարեց, որ ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանան ուժեղացնել կարողությունները։
«Սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին»,- հստակեցրեց դեսպանը։
Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ Եվրամիությունը շարունակում է ամբողջությամբ հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունության և կարգավորման հարցին՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակեպվել են Եվրախորհրդի նախագահի կողմից։
«Մենք կշարունակենք մեր հանձնառությունը և կցանկանանք այս գործընթացը վերադառնա նորմալ հունի»,- ասաց նա։
Նա նաև հայտարարեց, որ վաղը Բրյուսելում պատրաստ են ստորագրել «Եվրոջասթ» շրջանակներում ՀՀ-ի հետ համագործակցությունը, որը կխորացնի համագործակցությունը քրեական գործերի շրջանակում, որը ենթադրում է բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության, դատական անկախության, օրենքների գերակայության համար։