«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է.
«Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են տասն օրից ավելի ծավալվող պայքարի մարտավարությունը և գործողությունների ծրագիրը։ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ նահանջի ճանապարհ չկա: Չնայած իր դեմ ծավալվող արշավին, ինքը պատրաստակամ է՝ շարունակելու պայքարի առաջնորդությունը, և առաջիկա օրերին Տավուշից շարժումը տեղափոխելու են Երևան՝ փորձելով համաժողովրդական, համազգային շարժման վերածել։
Թե կոնկրետ որ օրը Կիրանցից կշարժվեն Երևան, որոշում չի կայացվել, թեպետ ավելի վաղ խոսվում էր մայիսի 2-ի մասին: Բայց օրը ֆիքսված չէ․ հնարավոր է՝ առաջիկա օրերին, քանի որ քննարկման ժամանակ Սրբազանը նշել է, որ դա պետք է անել հնարավորինս շուտ, շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։