![](https://panorama.am/news_images/1006/3015109_1/448136225_785376947050828_4363796995048677840_n.thumb.jpg)
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվեն նաև ներքաղաքական զարգացումները
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ժողովը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցել է Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։
Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։
Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)