«Սոնա, կարելի է մի քիչ դաստիարակված լինել». Լիլիթ Գալստյանի խոսքերից հետո Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել բարձրախոսը
«Ես չեմ պատրաստվում նշաձողս գցել և այս կարևորագույն ամբիոնը կլոունադայի վերածել, ինչպես նախորդ խոսացողներն արեցին այստեղ, կներկայացնեմ այն տեքստը, որով եկել եմ այստեղ»,- Ազգային ժողովում հայտարությունների ժամին իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ վերջերս ՔՊ-ական Սոնա Ղազարյանն ու ուրիշներ ակնարկում էին «մարտի 1-ի» կոնտեքստում իր լռությունը։
«Սոնա, ասեմ, որ իմ քաղաքական, ստեղծագործական կենսագրությունն ու ժառանագությունն ավելի երկար է, քան քո կենսաբանական տարիքը։ Կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել։ Շատերը կարող էին չիմանալ, բայց դու հո լա՞վ գիտես...»։
«Մի հատ անջատեք բարձարախոսը»,- կարգադրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ապա շարունակեց. «Տիկին Գալստյան, խնդրեցի, ասացի, եկեք առանց սադրանքների։ Եկաք, ասացիք տեքստ ունեմ, բայց մինչև այդ տեքստը մի հատ սադրեմ։ Մի հատ սադրեցիք, ձայն չհանեցի։ Հիմա իմ գործընկերոջը դու-ով դիմելով, վիրավորելով, հայտարարելով, որ անդաստիարակ է, շարունակում եք ձեր տեքստը։ Ձեր պլինդուզը հատակից վերցրեք ու զբաղեցրեք ձեր տեղը, դուք այլևս ելույթ չեք ունենա։ Չի կարելի վիրավորել»։
Առանց բաձրախոսի Լիլիթ Գալստյանը շարունակեց իր ելույթը։
«Եթե տիկին Գալստյանը խոսք է տալիս, որ վիրավորանքներ չեն լինի, ես կմիացնեմ, բայց եթե ևս մեկ նման դեպք եղավ, թույլ չեմ տալու։ Չի լինի այսպես, ժողովուրդ, չի լինի գալ, նույն բանն անել անընդհատ, մարդկանց գժի տեղ դնել ու ձև անել, որ տեղի չի ունեցել։
Տիկին Գալստյան, շարունակեք, բայց առանց վիրավորանքների»,- ասաց Սիմոնյանը։
Լիլիթ Գալստյանը շարունակեց. «Սոնա...»։
Սիմոնյանն ընդհատեց. «Սոնա Ղազարյան կամ տիկին Ղազարյան, խոսում եք Ազգային ժողովի պատգամավորի մասին, հարգալից»։
«Տիկին Ղազարյան, կարելի էր մի քիչ զուսպ լինել։ Շատերը կարող էին չիմանալ, բայց դուք հո լավ գիտեիք, թե «մարտի 1-ի» շրջագծում քանի բանտարկյալին եմ այցելել, քանիսի խափանման միջոցը երաշխավորել, այդ թվում փողերի յուրացման մեջ մեղադրվող Մատենադարանի փոխտնօրեն, այդ պահին ձեր սկեսրոջը՝ Արշակ Բանուչյանին։ Դուք կարմիր գծեր եք հատում, դրդում անուններ հնչեցնել»,- ասաց Լ. Գաստյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր