Չափդ ճանաչի. ԱԱԾ փոխտնօրենը՝ լրագրողին
Ազգային ժողովում լրագրողը ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց, եթե թշնամին Կիրանցում հարձակվի սահմանների վրա, ԱԱԾ սահմանապահ զորքերը ինչպե՞ս են պաշտպանելու հայկական սահմանները։
«Հարցազրույց չեմ տալիս, ժողովուրդ ջան»,- պատասխանեց Ա. Սիմոնյանը։
Այնուհետև դիմելով լրագրողին՝ ասաց. «Դուք ձեր չափն ընդհանրապես չեք ճանաչում»։
«Երբ որ ձեզ կոռեկտ հարց ենք տալիս, բարի եղեք, պատասխանեց»,- ասաց լրագրողը։
«Ուրեմն դու լրագրող ես, չափդ ճանաչիր»,- արձագանքեց ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ մտավ նրա աշխատասենյակ։
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան