«ՀայաՔվեն»-ի կողմից դատախազություն ներկայացված հանցանքի հաղորդման նյութերը քննում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց ցուցարարների հանդեպ ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողությունների մասին հանցանքի հաղորդմանը, որը պատրաստել և ներկայացրել էր «ՀայաՔվեն»: Նյութերը քննում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը:
«Եթե դուք ևս տուժել եք հունիսի 12-ին ոստիկանության զորքերի ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք գրել մեր ֆեյսբուքյան էջին: Մենք կօգնենք ձեզ` ձեռք բերելու տուժողի դատավարական կարգավիճակ և վերականգնելու ձեր խախտված իրավունքները:
«ՀայաՔվեն» հետամուտ է լինելու ոստիկանական բռնությունների մեղավորների ամբողջական շրջանակի բացահայտմանն ու պատասխանատվության ենթարկելուն»,- նշում են «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունից։
Հարակից հրապարակումներ`
- «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազությանը
- «Փաստ». Սահմանազատման հետ կապված՝ «ՀայաՔվե» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն