Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
«Մենք հիմա էլ պատրաստ ենք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել: Բայց, ցավոք, Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարությունից հետո, Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև»,- ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում կարող ենք ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնականում քաղաքական բարեփոխումներ է ենթադրում: Եվ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական՝ մեր երկրում այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում: Հիմա այդ գործընթացն է գնում»,- նշեց Ս. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հարցուպատասխանի ժամանակ նաև հայտարարել է, որ Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք Արելյան գործընկերության գագաթաժողովին:
Նախորդիվ` Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան