Տարածաշրջան 19:13 22/04/2014

Ադրբեջանում ձերբակալված լրագրող Միրկադիրովը հերքում է պետական դավաճանության մեջ իրեն առաջադրած մեղադրանքները

«Ադրբեջանում ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հերքում է պետական դավաճանության մեջ իրեն առաջադրված մեղադրանքները: Նա մերժել է վկայություն տալ քննիչներին»,- տեղեկացրել է նրա պաշտպան Ֆուադ Ագաևը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ լրագրողը իբրև թե համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008թ.-ից: Միրկադիրովը համարում, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Այս մասին տեղեկացնում է «Кавказский узел»-ը:

«Զերկալո» ադրբեջանական թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 18-ին Անկարայում, ըստ ոստիկանության` փաստաթղթերի ժամկետանց լինելու պատճառով: Ապրիլի 19-ին Միրկադիրովին արտաքսել են Ադրբեջան, որտեղ նա անմիջապես ձերբակալվել է և նախնական կալանքի տակ առնվել պետական դավաճանության կասկածանքով: Ապրիլի 21-ին Բաքվի դատարանը նրան երեք ամսվա նախնական կալանք է տվել:

«Ռաուֆ Միրկադիրովը հրաժարվելէ ցուցմունք տալ, քանի որ իրեն առաջադրած մեղադրանքները անհեթեթություն է համարում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆուադ Ագաևը:

Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ. մասնավորապես, ինչպես նշում է նրա պաշտպանը, նրան մեղադրում են երեք տարբեր վայրերում 2008-ից 2009 թվականներին Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք համարվող ռազմական տեղեկատվության տրամադրման մեջ, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերի մասին:

«Սակայն խոսքը գնում է Հայաստան կատարած այն այցելությունների մասին, որոնց ընթացքում նա մասնակցել է միջազգային կոնֆերանսների: Մյուս կողմից, գաղտնի ինֆորմացիան չէր կարող հասանելի լինել Միրկադիրովի համար: Իսկապես, հետաքննության այդ պնդումները տրամաբանությունից դուրս են և հիմքեր չունեն»,- համոզված է Ագաևը:

«Քննչական մարմինները դեռևս չեն բացահայտում, թե ինչ կերպով է Միրկադիրովը այդ տեղեկատվությունը փոխանցել Հայաստանի ծառայություններին»,,- նշում է փաստաբանը:

«Հնարավոր է, որ հետաքննությունը որևէ նկարներ կամ ձայնագրություններ ունի, որտեղ Միրկադիրովը միևնույն սեղանի շուրջ է նստած Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սակայն անհեթեթություն է այդ հիմքերի վրա հայտնի լրագրողին ձերբակալելը»,- գտնում է Ագաևը:

«Որպես Հայաստանի հատուկ ծառայությունների երկու ներկայացուցիչներ, ում հետ ըստ հետաքննության համագործակցել է Միրկադիրովը, մատնանշվում են Լաուրա Բաղդասարյանը և ևս մեկ Հայաստանի քաղաքացի, ում հետ Միրկադիրովը ծանոթ չէր»,- նշում է պաշտպանը:

Ագաևը ասել է, որ Բաղդասարյանը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է («Ռեգիոն» ՀԿ ղեկավար), որի հետ 2001թ.-ից «Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» համատեղ ծրագրեր է իրականացնում, իսկ 2005թ.-ից համատեղ հրապարակումներ են կատարում: Բաղդասարյանին հիշատակելը, ըստ փաստաբանի, վկայում է այն մասին, որ «գործը Միրկադիրովին ձերբակալելով չի վերջանա. Ադրբեջանի քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ և քաղաքական գործիչները, ովքեր նմանատիպ համատեղ ծրագրերի են մասնակցել, նույնպես կարող են հետապնդվել»:

Ագաևը նշում է, որ ապրիլի 9-ին Միրկադիրովին կանչել են Թուրքիայի տեղեկատվության և հրապարակման կոմիտե ու զրկել հավաստագրումից` առանց որևէ բացատրության: Հետևաբար, ըստ Թուրքիայի օրենքի, նա պետք է լքեր երկիրը 15 օրվա ընթացքում:

«Սա տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան այցելելուց երեք օր հետո: Միրկադիրովը համարում, որ երկու երկրների միջև տեղի ունեցող քաղաքական առևտրի զոհ է դարձել: Նա ենթադրում է, որ կողմերը փոխանակել են անցանկալի անձանց ցուցակներ, ովքեր քաղաքական հետապնդման պիտի ենթարկվեն»,- նշել է փատաբանը` հավելելով, որ Թուրքիայի իշխանությունները կոպտորեն խախտել են Միրկադիրովի իրավունքները և նրան ոչ թե արտաքսել են, այլ հանձնել:

Ագաևը գտնում է, որ Միրկադիրովի դեմ առաջադրված մեղադրանքները անհիմն են:

«Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայողներն անկախ իրենցից օգնել են հայերին»,- ասել է նա` նշելով, որ Միրկադիրովը երկար տարիների ընթացքում «ապացուցել է Հայաստանի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջների անհիմն լինելը»:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունում ասվում է, որ  «Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքում տեղի ունեցած հաճախակի հանդիպումների ընթացքում լրագրողը Հայկական անվտանգության ծառայությունների հրամանով փոխանցել է Ադրբեջանի հասարակական, քաղաքական և ռազմական ոլորտների վերաբերյալտեղեկատվություն, այդ թվում պետական գաղտնիքներ: Տեղեկատվության հետ համատեղ տրամադրվել են նաև նկարներ և սխեմաներ Ադրբեջանի հանդեպ թշնամական գործունեության ժամանակ օգտագործելու համար»:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում գտնում են, որ Միրկադիրովի գործողությունները «ուղղված են եղել պետության ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության դեմ»:

Միրկադիրովի դեմ քրեական գործ է հարուցվել 274 հոդվածով (պետական դավաճանություն), որի համար նախատեսվում է պատիժ` 10 տարուց սկսած մինչև ցմահ ազատազրում:

Իր հերթին, Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը դատապարտել է Միրկադիրովի հետապնդումը:

«Լրագրողին հետապնդում են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ նախագծերին և ծրագրերին մասնակցելու համար»,- գտնում է ԱԽԺԻ տնօրեն Լեյլա Յունուսը:

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Եվրոպայի խորհրդի առաջ` Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կոչ են անում ուժեղացնել «ժողովրդական դիվանագիտությունը»: Այն դեպքում, երբ զինադադարից 20 տարի անց իշխանությունների ջանքերը արդյունավետ չեն եղել խաղաղության հաստատման գործում, երբ թշնամու կերպար ստեղծելու աշխատանքներ են տարվում, քաղաքացիական հասարակության ակտիվիստների համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Յունուսը:

Նրա խոսքով` դա հասկանում են Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում (Գերմանիա) և Բրիտանիայի ու Լեհաստանի` Հայաստանում և Ադրբեջանում դեսպանատներում, Եվրամիությունում և այլ միջազգային կազմակերպություններում և հիմնադրամներում, որոնք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող համատեղ նախագծերին:

«Բացի այդ, ԵՄ-ի նախաձեռնությանբ ներկայումս ստեղծվել է «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» ( EPNK ) հատուկ կառույցը, որը կոորդինացնում է 5 միջազգային կազմակերպությունների գործունեությունը (Conciliation Resources, Crisis Management Iniсiative, International Alert, The Kvinna Foundation и LINKS), որի հիմնական նպատակը մի շարք խաղաղարար ծրագրերի ու երկու ժողովուրդների համատեղ հանդիպումների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի տրանսֆորմացիան է»,- հավելել է Յունուսը:

Միրկադիրովը այս ծրագրերի ակտիվ մասնակից է եղել և դրանց վերջում իր վերլուծական հոդվածներն է տպել:

Միրկադիրովի հանդեպ առաջադրված մեղադրանքների ճշմարտացիությունը նաև կասկածի տակ են դնում Ադրբեջանի այլ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը չի հավատում, որ Միրկադիրովը Ադրբեջանի դեմ որևէ գործողություն կարող էր իրականցանել: Միրկադիրովը 2010թ.-ին ստիպված է եղել լքել Ադրբեջանը` ճնշումների պատճառով:

«Նա Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ էր տպագրել: Վերջերս նա քննադատում էր Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին մարդու իրավունքի և ժողովրդավարության խախտման պատճառով: Հնարավոր է` Էրդողանի և Ադրբեջանի իշխանությունների բացասական վերաբերմունքի պատճառով էլ այսպիսի միջոցներ են օգտագարծվում նրա դեմ»,- ասել է Ալիևը:

«Միրկադիրը հայտնի էր որպես հայրենասեր մարդ »,- նշել է Մեհման Ալիևը և հավելել, -Եթե Միրկադիրովի համար իր շահը ավել բարձր լիներ, նա չէր լքի Ադրբեջանը, կմնար և կաշխատեր իշխանությունների մոտ: Այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ մեղադրանքները հիմքեր ունենան»:

«Միրկադիրովի հոդվածներում երբեք Ադրբեջանի շահերի դեմ ոչինչ չի եղել: Իսկ ինչ վերաբերվում է նրա քննադատական հոդվածներին, ապա նա լրագրող է և իրավունք ունի աիտահայտելու իր կարծիքը: Մեր իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային ծառայությունը ուշադիր կերպով զբաղվելու էՄիրկադիրովի գործով»,- ասել է կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգայի խմբի անդամ Նովելա Ջաֆարլոուն:

Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովը զարմացել է Միրկադիրովի ձերբակալության փաստից:

«Ես չեմ հավատում, որ նա պետությանը կդավաճաներ»,- ասել է նա:

Միրկադիրովի մեղադրանքների ճշմարտացիությունը նաև կասկածի տակ է դրել ադրբեջանցի լրագրող և «Ветер с Апшерона» բլոգի հեղինակ Քեմալ Ալին:

«Ինչպե՞ս կարող էին հայերը գնել նրան: Կամ ինչո՞վ, փողո՞վ: Միրկադիրովին փողը չի հետաքրքրում»,- նշել է նա:

«Միրկադիրովը չէր կարող պետական գաղտնիք իմանալ, այդ իսկ պատճառով, նա չէր կարող հայտնել դրա մասին: Իսկ եթե նրան «վերացնելու» քաղաքական պատվեր կա, դա ուրիշ հարց է: Կարելի է նաև հայի հետ ձեռքսեղման համար ձերբակալել»,- նշում է նա:

«Այն պնդումը, թե Ադրբեջանի վաստակավոր լրագրող, որը հայտնի է նույնիսկ երկրից դուրս, վերլուծաբան Միրկադիրովը կարող է լրտեսությամբ զբաղվել հայերի համար բացարձակ անհեթեթություն է»,- համոզված է Ալին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}