Մտորելու թեմա. Ինչ է ուզում թաղել Ահմեթ Դավութօղլուն
Բրիտանական «The Guardian» պարբերականը տպագրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի` «Թուրքեր և հայեր. մենք պետք է հետևենք Էրդողանի հայտարարությանը և թաղենք մեր ընդհանուր ցավը» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով:
«Պատմությունը լի է հնարավորությունների վատմամբ: Իշխանության գլուխ կանգնածները պետք է գնահատեն իրական ժամանակում պահերի բացակայության ռիսկը: Դեռ 2009թ-ին, երբ մեկնում էի Ցյուրիխ` ստորագրելու Հայաստանի կառավարության հետ համաձայնագիրը, ես զգում էի, որ համաձայնագիրը կկարգավորի Թուրքիա-Հայաստան հարաբերությունները և էական ու դրական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի վրա:
Թուրքերը և հայերը հարաբերություններ են ունեցել դարեր շարունակ: Հայերը Օսմանյան կայսրության ամենալայնորեն ինտեգրված համայնքներից էին, որոնք մեծապես հարստացրել են կայսրության սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքը, և անասելի արժեք են ներկայացրել կայսրության զարգացման տեսակետից պատերազմների և խաղաղության հաջորդական շրջաններում:
Օսմանյան հայերի ազդեցությունը երկրի ինտելեկտուալ կյանքում և արվեստի բնագավառում հնարավոր չէ գերագնահատել: Ազգությամբ հայ Էդգար Մանասը օրինակ Թուրքիայի ազգային հիմնի ստեղծողներից մեկն էր:
19-րդ դարի Օսմանյան ճարտարապետությունն առանձնացել է օսմանյան սուլթանների կողմից պատվիրված և հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով, հատկապես Բալյան ընտանիքի կառուցապատողներով:
Առանձնահատուկ հիշատակման են արժանի Ստամբուլի այնպիսի հանրահայտ ճարտարապետական կոթողներ, ինչպիսին են կայսերական Դոլմաբահչե և Բեյլերբեյի պալատները, որոնք վերագրվում են Բալյաններին, այնպես, ինչպես Բոսֆորի երկայնքով կառուցված մի քանի նշանակալից մզկիթներ:
Գաբրիել Նորադունքյանը 1912-13 թ-ին եղել է Օսմանյան կայսրության ԱԳ նախարար: Մոտավորապես 5 միլիոն օսմանյան քաղաքացիներ իրենց նախնիներին արտաքսել են: Հայկական համայնքի մի զգալի մասի տեղահանման հետևանքները անընդունելի էին և անմարդկային:
Կարո՞ղ են արդյոք իրադարձությունների շարադրման թուրքական և հայկական տարբերակները մերձենալ, հնարավո՞ր է արդյոք «արդարացի հիշողության» հանգել», հավատալով, որ սա հնարավոր է: Թուրքիան առաջարկել է ստեղծել թուրք և հայ պատմաբաններից կազմված միացյալ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915 թվականի իրադարձությունները: Ստեղծվելու դեպքում, նման հանձնաժողովի եզրակացությունները կարող են բերել այս ողբերգական շրջանի առավել լավ ընկալմանը, և հուսով եմ` օգնել կարգավորել մեր հարաբերությունները:
Գրեթե մեկ դար տևող առճակատումն ապացուցել է, որ մենք չենք կարող խնդիրը լուծել մինչ մենք չլսենք և չհասկանանք միմյանց:
Օսմանյան հայերին ցավակցություն հայտնելը դա մարդկության պարտականությունն է: Ես կոչ եմ անում հնարավորությունից օգտվել և միանալ մեզ Թուրքիա-Հայաստան ավելի լավ հարաբերություններ կառուցելու համար:
Վարչապետ Էրդողանի հայտարարությունն այս ուղղությամբ աննախադեպ և համարձակ քայլ է: Ես հավատում եմ, որ ժամանակն է ներդրում կատարել այս հարաբերություններում: Թուրքիան պատրաստ է»:
Նախորդիվ`
Հայկ Դեմոյանի արձագանքը Էրդողանի ուղերձին. «Դուք, առաջին հերթին, փորձում եք մոլորեցնել թուրք երիտասարդությանը»