ԼՂՀ-ն շատ լուրջ է մոտենում ընտրություններին. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)
Մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները վկայում են այն մասին, որ ԼՂՀ-ն շատ լուրջ է մոտենում ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Միջազգային և տեղեկան դիտորդական խմբերը բարձր են գնահատել տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Հետաքրքիր էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ, որտեղ խումբը ողջունել է Ղարաբաղի՝ ընտրություններ անցկացնելու իրավունքից օգտվելու փաստը, բայց դրա հետ մեկտեղ նշել, որ ընտրությունները Մինսկի խմբի դիրքորոշման վրա չեն ազդում»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան