Աբրահամյան-Ծառուկյան հանդիպումն ավարտվել է
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որը տևել է 25 րոպե, խորհրդարանից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը: Սակայն հանդիպման մասին ԲՀԿ-ից դեռ չեն շտապում մանրամասնել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ԲՀ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եկել է Ազգային ժողով, որին բակում դիմավորել են խմբակցության անդամները:
Նախորդող հրապարակում`
Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում է և հնարավոր է, հանդիպում է Հովիկ Աբրահամյանի հետ (լուսանկարներ)