Թուրքական լրատվամիջոցներ. Ալիևը խոսեց թույնի նման
Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են նախօրեին կառավարության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթին: Վկայակոչելով ադրբեջանական «AzTV» հեռուստաալիքին` թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Ալիևի ելույթի այն հատվածները, որոնք առնչվում են Հայաստանին, Ղարաբաղին և հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ալիևն ասել է. «Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի և Թուրքիայի գործն է, ու ոչ ոք չպետք է խառնվի դրան»:
Ուշագրավ է նաև այն, որ թուրքական լրատվամիջոցներն (Sadehaberler, Yenikanal, Haberler, guncel-haber ևն) Ալիևի ելույթն ընկալել ու համացանցում տարածել են հետևյալ վերնագրով. «Ալիևը խոսեց թույնի նման»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան