Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը,
որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը։ Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դ. Սահակյանը՝ «ՀՀ կրթական համակարգը և զարգացման հեռանկարները» թեմայով: Նախարարի տեղակալն իր զեկույցում, ընդգծելով հայապահպանման հիմնախնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարել կրթության ոլորտում իրականացվող համաշխարհային գործընթացներին:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ