ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ հանդիպմանն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին,
կարևորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, ԼՂ կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսևորումն է:
Կ. Փայլանն անդրադարձել է Թուրքիայի քաղաքականությանն ու նրա մտահոգիչ դրսևորումներին, զուգահեռներ անցկացրել թուրքական քաղաքականության ներկայի և դեռևս 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև:
Աղբյուր՝ parliament.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ