ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օ. Թաթոսիանի գլխավորությամբ
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, մասնավորապես «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Բերդի տարածաշրջանի բնակչությանը: Ա. Բաբլոյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, առողջապահության եւ այլ ոլորտների:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ