Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԿԳ նախարար Օ. Վասիլևան և ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն այցելել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան,
որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի, բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների հետ: Հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման արդյունավետության բարձրացումն ու մանկավարժական կադրերի մասնագիտական և մեթոդական որակի բարելավումը: Հանդիպման ավարտին ՌԴ ԿԳ նախարար Օ.Յու.Վասիլևային շնորհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան