Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության նորընտիր ավագ ատենապետին, ավագ դպրապետին, նախկին ավագ սպարապետին
և կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին: Սփյուռքի նախարարը կարևորել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը: Կազմակերպության ավադ դպրապետ Ռ.Նորսիկյանը, ով նաև «Նոր գեղի» հայրենակցական միության նախագահն է, նշել է, որ նախօրեին եղել են Նոր Գեղիում և աջակցում են տեղի մանկապարտեզի սրահի նորոգման աշխատանքներին: «Միության անդամները 300-400 հոգի ամեն տարի հավաքվում են Դեթրոյթում, մասնակցում են բարեգործական հավաքներին ու հետագա գործունեության ծրագրեր մշակում»:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին