ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանը սեպտեմբերի 25-ին Երևանում ներկա է գտնվել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերը կարգավորող միջազգային դաշտը» վերնագրով աշխատաժողովին,
որի նպատակն է տեղական մակարդակում գենդերային հավասարությունը խրախուսելը և Հայաստանի ՏԻՄ-երում կանանց միջազգային իրավական դաշտին, ինչպես նաև այլ երկրներում արդյունավետ նախաձեռնություններին ծանոթացնելը: Նախարար Դ. Լոքյանը հաջող ընթացք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել է կանանց դերը հասարակական –քաղաքական դաշտում, ընդգծել հատկապես տեղական մակարդակում նրանց ակտիիվության կարևորությունը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ