Սեպտեմբերի 26–ին Գյումրու Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցների հերթական համերգը
Կոմիտասյան և հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես են եկել «Բյուրական» (Հայաստան), «Աղբյուր» (Վրաստան), «Սայաթ-Նովա» (Թուրքիա), «Նարեկ» (Իրան), «Նաիրյան» (Հայաստան) երգչախմբերը: Համերգի վերջում իր ողջույնի խոսքն է ասել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը և շնորհակալություն հայտնել Գյումրի քաղաքին ջերմ ընդունելության համար:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին