ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկի ներկայացուցիչներ Դ. Ալգուլյանի, Ա. Գորկովի և Ս. Դուրնոպիանովին հետ քննարկել է
համագործակցության ընդլայնման ուղիները։ Նախարար Կարայանն ընդգծել է, որ համատեղ ծրագրերը պետք է ուղղվեն Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման ապահովմանը և դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանմանը։
«Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչների հետ պայամանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի բանկի կողմից սուբսիդավորման արդյունքում ռուսական արտադրության լեռնահանքային, գյուղատնտեսական, շինարարական, կոմունալ մեքենաշինական սարքավորումների տրամադրման մատչելի առաջարկներ կներկայացվեն Հայաստանի տնտեսությունում դրանք գործածելու նպատակով։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին