ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Ֆ. Կացուտոշին քննարկել են
Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը: «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018թ.-ի մայիսին: Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին