ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը և ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությունը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Նախարարը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի ամրապնդումն ու աշխուժացումը` գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով: Ընկերության գիտական գծով փոխտնօրեն Ս. Մահեյմը նշել է, որ Հայաստանն իրենց համար հետաքրքրիր երկիր է` շնորհիվ բնակլիմայական պայմանների և հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես տեղական էնդեմիկ եթերատու մշակաբույսերի ուսումնասիրության տեսանկյունից: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում փորձնական աճեցնել որոշ մշակաբույսեր, գնահատել դրանց արդյունավետությունը, կենսաքիմիական բաղադրությունը, որակական հատկանիշները և հաջողության դեպքում` ներկայացնել բիզնես-ծրագիր` համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին