Սանկտ Պետերբուրգում անց է կացվել Մշակույթների երկխոսության մեդիաֆորում, որին մասնակցության հայտ էր ներկայացրել Եվրասիական տարածաշրջանի տարբեր երկրներից ժամանած շուրջ 350 երիտասարդ լրագրող
Մեդիաֆորումի շրջանակներում ցուցադրվել է 13 ֆիլմ եվրասիական տարբեր երկրներից: Հայաստանից փառատոնում ներկայացված ֆիլմը Լազարյանների լեգենդար տոհմի մասին էր, որի հեղինակ և ռեժիսոր Ն. Բաղդասարյանը, մասնակիցներին պատմելով հայկական հետքը Ռուսաստանում դոկումենտալ նախագծի մասին, ընդգծել է, որ ժամանակակից ինֆորմացիոն հոսքերի առատության պայմաններում պատմական փաստերի հաճախակի վերհիշումն անհրաժեշտություն է: Ֆոռումի հարթակում քննարկվել են Ֆեյսբուքին հակակշիռ նոր սոցիալական հարթակ ստեղծելու գաղափարը, լրագրությունը քարոզչությունից տարանջատելուն ուղղված առաջարկներ և մշակութային տուրիզմ թեմաները, որի համատեքստում 2800- ամյա Երևանը ներկայացվել է որպես աշխարհի ամենահրապուրիչ և անվտանգ տուրիստական կենտրոններից մեկը:
Տեսանյութ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ