Երևանում շինարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը խորհրդակցություն է հրավիրել,
որին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների և ծառայությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ու կոմունալ տնտեսության բաժինների պետերը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում Կ. Արեյանը նշել է, որ շինարարական աղբը կարելի է տեղափոխել միայն Աջափնյակ վարչական շրջանում գտնվող շինարարական աղբավայր: Հսկողական գործընթացին մասնակցելու են նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը և Ճանապարհային ոստիկանության Երևանի գումարտակը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին