Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում
աշխատանքային խմբի կողմից մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ, որոնց տպագիր տարբերակներն առաջիկայում հասանելի կլինեն քաղաքացիներին: Նաև նշվել է, որ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակներն արդեն իսկ ներկայացված են Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ