Պետական այցով ՀՀ- ում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռ. Ռադևը Երևանի քաղաքապետի, ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի և ՀՀ ՄՆ Ա. Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է
Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց: Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող և հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետև ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը: Հիմնանորոգված, կահավորված և նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի աջակցությամբ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ