Փետրվարի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն այցելել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ)` մասնակցելու դիտարանում պրեցեզիոն (գերճշգրիտ) լազերային ինկլինոմետրի տեղադրման
և շահագործման վերաբերյալ կայանալիք խորհրդակցությանը: Գառնիի դիտարանում տեղադրված գերճշգրիտ լազերային ինկլինոմետրը՝ որպես սեյսմոլոգիական սարք, առաջինը տեղադրվում է Հայաստանում: Այն ՌԴ Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտի (ՄՀՄԻ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գիտնականների ու մասնագետների հերթական հաջողություններից է: Սարքավորումը նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, և հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին