Մեկնարկել է Համայնքների դիմակայունության ֆորումը, որը նախաձեռնել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿԶՆ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ: Ֆորումի նպատակն է խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը: ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Ա. Ասլանյանը ներկայացրել է մարզային մակարդակում ռիսկերի գնահատման արդյունքները և ցույց տվել, որ մինչև օրս շատ քիչ քայլեր են ձեռնարկվել ի հայտ եկած խնդիրները լուծելու և համայնքների դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան