ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մ. Սոկոլովն անդրադարձել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության առկա իրավիճակին,
հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին, երկու երկրների միջև կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին և դրանցում ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորություններին:
Աղբյուր՝ mtcit.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ