Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության
եզրափակիչ փուլին և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում ՀՀ սփյուռքի նախարարության ընտրությամբ երրորդ եզրափակիչ փուլ էին անցել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լ. Հովհաննիսյանը և Հայաստանի հանրային հետուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Ր. Պետրոսյանը: Քվեարկության արդյունքում «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթել է Լ. Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ