ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության
և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։ Մարիալիզա Մոտտան գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքների վերաբերյալ և շեշտադրել հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ