Տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված
վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար, խորհրդի նախագահ Ա. Մանուկյանը: Օրակարգի առաջին հարցով ի գիտություն է ընդունվել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Ներկայացվել ու հաստատվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2017թ. տարեկան բյուջեների կատարման մասին հաշվետվությունները, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2018թ. ծախսերի նախահաշիվները:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին