ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է 2018 թվականի հունվարի 1-ից գործում է ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 147-րդ հոդ-վածի 1-ին մասի 35-րդ կետին համապատասխան`
եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանց՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ՝ օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն: Այսինքն` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանք ձեռքբերելիս այդ անձանց վճարած եկամուտներից եկամտային հարկ չեն հաշվարկում:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին