Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Է. Նալբանդյանը հանդիպում է ունեցել «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ
Է. Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Արտգործնախարարն արժևորել է Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ