Բրատիսլավայում մարտի 22-ին մեկնարկել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն համաժողովը,
որի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը: Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությանն աջակցել է Հայաստանում ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը։ Համաժողովի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանը տեղեկատվություն կներկայացնի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ԵՄ ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ ներգրավված տեղական և միջազգային փորձագետների հետ համատեղ մշակվող նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին