Մարտի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Ս. Մինասյանը մասնակցել է Ռումինիայի ԱԳՆ կողմից կազմակերպված կոնֆերանսին՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ռումինիայի անդամակցության 25-ամյակին: Կոնֆերանսի բացման պաշտոնական մասին հաջորդել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ պատրաստված Հայաստանի մասին պատմող այցեքարտ-տեսահոլովակի ցուցադրությունը։ Միջոցառման ընթացքում Ռումինիայի ԱԳՆ, ինչպես նաև Ռումինիայում գործող ֆրանկոֆոն կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են Երևանի գագաթաժողովին՝ նշելով, որ այն կնպաստի ֆրանկոֆոնիայի համատեքստում հասարակությունների մերձեցմանը, ինչպես նաև խաղաղության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ