Մոսկվայում Մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովը,
որի կազմակերպիչներն են Ռոսպոտրեբնադզորը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը: Համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, առողջապահության կազմակերպիչներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Պաշտոնական պատվիրակությունների թվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի նպատակն է մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի լուծմանն ուղղված ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով համակարգային առաջարկություններ` միջոլորտային մոտեցմամբ:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին