ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել 2018-2022թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի եռակողմ խորհրդատվական խմբի առաջին նիստը,
որի ընթացքում քննարկվել է 2018-2022թթ. Ազգային ծրագրի նախագիծը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների միության առաջարկությունները: Քննարկման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նախագծի վերաբերյալ համաձայնեցված առաջարկությունները Աշխատանքի միջազգային կազմակերպություն ներկայացնելու և Նախագծի հետագա ընթացքն ապահովելու վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ