ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը Հայաստանում Եվրամիության օրերի շրջանակներում մայիսի 20-ին ներկա է գտնվել Ամասիա համայնքում Եվրամիության կողմից համաֆինանսավորվող
«ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Ս. Պետրոսյանը և այլք: Համագործակցության նպատակն է՝ ապահովել ծրագրերի և նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից և որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ և կայուն արդյունքի:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ