Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում «ԵՊԼՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կազմակերպել է ուսանողական համագումար,
որի նպատակը ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապակուսակցականացման գործընթացն է: Ուսանողների հավաստմամբ ԵՊԼՀ –ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՈւԽ-ը գործում է իբրև առանձին կառույց 20-25 հոգուց բաղկացած, ուսանողների մեծամասնության կողմից գործող ՈւԽ-ն չի ընկալվում որպես ինքնավար և ուսանողների շահերն առաջնորդող մարմին: ԵՊԼՀ ՈՒԽ կազմում հիմնականում ՀՀԿ կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն են: Ուսանողների շահերով զբաղվելու փոխարեն նրանց մեծ մասը բացարձակ ոչ նպատակային գործունեություն է ծավալում, և շատ դեպքերում անդամությունն ՈւԽ-ին ծառայեցվում է ի շահ իրենց: «Գործող ՈՒխ կանոնադրությունն այլևս իրավական հիմքեր չունի : Բուհում նոր ՈՒԽ ընտրություններ պետք է անցկացվեն», նշել է ԵՊԼՀ ուսանող Միքայել Նազարյանը:
Աղբյուր՝ ԵՊԼՀ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին