Հուլիսի 5-ին տեղի կունենա ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա տոնական ծրագիրը,
որի առանցքային իրադարձությունը քայլերթն է: Այն կմեկնարկի 19:30-ին, Ազատության հրապարակից: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակում ժամը 18:30-ից ելույթներով հանդես կգան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, ՀՀ Ոստիկանության նվագախումբը և արարողակարգային վաշտը: ՀՀ պետական խորհրդանշանների տոնական քայերթի կազմակերպման նպատակով «Մենք» հիմնադրամը նախաձեռնել է հանգանակություն՝ տոնական քայլերթի երեխաների և երիտասարդների եռագույն շապիկների ու դրոշների ձեռք բերման համար: Աղբյուր՝ «ՄԵՆՔ» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին