Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը ՀՀ- ում ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջ. Յամադայի հետ հանդիպմանն անդրադարձել է մասնավորապես սնդիկի դեմ պայքարին,
որի շրջանակներում Հայաստանն ստորագրել և վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունները բնապահպանության ոլորտում նոր մակարդակի կբարձրանա՝ դառնալով առավել ակտիվ ու լայնածավալ: Կողմերն անդրադարձել են նաև «Կանաչ կլիմայական հիմնադրամի» շրջանակներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ նկատի ունենալով, որ Ճապոնիան հիմնադրամի հիմնական դոնոր պետություններից է։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ