ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը և ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դ. ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են
Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը և այլ հարցերի: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին: Դ. ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին