ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանը և ՀՀ- ում Իտալիայի դեսպան Վ. դել Մոնակոն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Նախարարը կարևորել է առաջիկայում հայտարարվող ճանապարհաշինական մրցույթներում իտալական ընկերությունների մասնակցությունը։ Դեսպանը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ամեն ջանք ներդնել՝ ավելի ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության շրջանակները։ Նա նաև նշել է, որ Հայաստանում աշխատող իտալացի մասնագետների արձագանքը դրական է երկրի մասին և բազմաթիվ կազմակերպություններ արդեն իսկ ցանկություն ունեն ներդրումներ կատարել և ներգրավվել տարբեր ծրագրերում։
Աղբյուր՝ mtcit.am
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ