ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հուլիսի 17-ին 15:00-ին տեղի է ունենալու Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը
«Առաջինները» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են ինչպես Հայաստանի Առաջին հանրապետության վարչապետ, ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու, այնպես էլ 1924-1938 թթ. Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի և Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի աշխատանքներից, որոնք պահպանվում են թանգարան-ինստիտուտի արխիվներում: Ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս: Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ