ՀՀ ՊԵԿ նախագահ Դ. Անանյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր,
մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակելու գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին