Հուլիսի 17-18-ին Թեհրանում կայացել է ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը
ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վ. Կարմիրշալյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Ա. Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գ. Գրիգորյանը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկել են 2017թ. փետրվարին Երևանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծել հյուպատոսական, իրավական, մաքսային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին