Շարունակվում են Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող 1,8 հա տարածքի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, քաղաքապետարանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ դրանց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կ. Արեյանը: Բարեկարգվող զբոսայգու տարածքում նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի բազալտակուռ շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներկառուցել ջրավազան, տեղադրել բետոնե ձևավոր սալիկներ ու եզրաքարեր, տեղակայել բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաև հիմնանորոգել թուջե ցանկապատը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին